Հանրապետության նախագահն ու առաջին տիկինը ներկա էին Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստյան արարողությանը Երևանի Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում այսօր՝ հունվարի 2-ին, ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Նրանք իրենց ցավակցական խոսքը հղեցին Վահան Հովհաննիսյանի հարազատներին, հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վահան Հովհաննիսյանին բնութագրեց որպես մեր նորօրյա պատմության կերտող, որից պետք է օրինակ վերցնի այսօրվա սերունդը, մարդ, ով իր կյանքը ներդրել է հայ ազգի զարգացումն ապահովելու համար:

Նշենք, որ քաղաքական գործչին վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 3-ին` ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում:

 




Լրահոս