
«Julien’s Auctions» աճուրդի տունը վաճառքի է հանելու ռոք ընդ ռոլի արքա Էլվիս Փրեսլիին պատկանած 2 անձնական ինքնաթիռ: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
«Lisa Marie» և «Hound Dog II» օդանավերը ստեղծվել են Փրեսլիի նախագծով: Ամենայն հավանականությամբ այդ ինքնաթիռները կվաճառվեն 10-15 մլն դոլարով:
Փրեսլին«Lisa Marie» օդանավը գնել է 1975թ.` մահից 2 տարի առաջ: Երգիչը դրա համար վճարել է 250.000 դոլար ու օդանավն անվանել իր դստեր պատվին: Նա ևս 300.000 դոլար է ծախսել օդանավը ձևափոխելու համար:
Նույն տարում ձեռք բերած «Hound Dog II» օդանավի համար Փրեսլին վճարել է 900.000 դոլար: