Զլատան Իբրահիմովիչի համարձակ հայտարարությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիայի հավաքականի և ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչի համար 2014թ. բեղուն տարի էր: Նա նորից աչքի ընկավ յուրատեսակ գոլերով, բացահայտ առաջատարն էր իր հավաքականում և ակումբում: Այս ամենից բացի, Զլատանն աչքի ընկավ նաև իր մասին արված համարձակ ու ինքնատիպ հայտարարություններով.

«Չելսի» – ՊՍԺ խաղից առաջ. «Ինչու՞ պիտի վախենամ «յուրահատուկ»-ի թիմից, եթե մեր թիմում հանդես է գալիս «միակ»-ը»:

«Որդիս` Մաքսիմիլիանը, դպրոցից վերադարձավ ու ասաց, որ համադասարանցիների կարծիքով` Մեսսին լավագույնն է աշխարհում: Հարցրի` ի՞նչ է նա մտածում այդ կապակցությամբ, ու նա պատասխանեց, որ լավագույնը հայրիկն է: Երեխաները լավ են հասկանում` ով է իրենց հայրը»:

«ՊՍԺ-ում կցանկանայի տեսնել Ռոնալդուի՞ն, թե Մեսսիի՞ն: Նրանք մեզ հարկավոր չեն: ՊՍԺ-ում կա Զլատանը»:

 «Չեմ տխրել, որ Չեմպիոնների լիգայում չեմ հաղթել: Կուռքս` Ռոնալդոն, ում անվանում էին «ֆենոմեն», նույնպես չի հաղթել այդ մրցաշարում»:

 




Լրահոս