Բժշկական ապահովագրությունը 5-10 տարում պարտադիր կդառնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բնակչության բժշկական ապահովագրությունը առաջիկա 5-10 տարիներին կդառնա պարտադիր, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ “Այսօր նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս փրկել ավելի մեծ քանակությամբ կյանքեր։ Սակայն դրանց կիրառման հետևանքով բժշկական ծառայությունները թանկանում են։ Բնակչությունը կարիք ունի մատչելի բժշկության։ Մեր ծրագրի նպատակն է այնպես անել, որ նոր տեխնոլոգիաներով բժշկումը հասու լինի հասարակության բոլոր խավերին։ Հենց այս խնդիրների վերացմանն է ուղղված կառավարության կողմից պարտադիր բժշկական ապահովագրություն ներմուծելը”։ Հասարակության հիմնական հատվածի ապահովագրումը կտևի 5-10 տարի։ Ծրագիրն անընդհատ փոփոխությունների կենթարկվի։ Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի ԻԱՄ տնօրեն Անդրանիկ Օհանջանյանի խոսքով՝ կառավարության այս ծրագիրը կարելի է համարել ստացված։ Վերջին 2 ամիսներին 10 հազար մարդ դիմել է ապահովագրություն ստանալու, իսկ նրանցից 150-ի դեպքում կատարվել են սրտի թանկ վիրահատություններ։




Լրահոս