
Մյասնիկյան պողոտայի վերակառուցման ու ասֆալտապատման շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով, ս/թ հունիսի 29-ին, առավոտյան ժամը 7:00-ից մինչև հուլիսի 1-ի ժամը 18:00-ը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի` Աճառյան փողոցի ուղեանցից մինչև Հերացի փողոց իջնող հատվածում: Որպես այլընտրանքային ավտոճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն երթևեկել Դավիթ Բեկի փողոցով կամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով և Ազատության պողոտայով: Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։