
«Բարսելոնա»-ի հարձակվողներ Լեոնել Մեսսին ու Նեյմարը Սուրբ ծննդյան ու Ամանորյա արձակուրդներից հետո վերադարձել են Կատալոնիա: Արգենտինացուն և բրազիլացուն, ինչպես նաև պաշտպան Դանիել Ալվեսին արձակուրդի համար լրացուցիչ մի քանի օր էր հատկացվել:
Նշենք, որ այդ երեք ֆուտբոլսիտների մասնակցությունը հունվարի 4-ին կայանալիք «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ խաղին դեռևս հաստատված չէ: