
Ինչպես հայտնի է, Հայաստանը հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է: Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանն է անդրադարձել Вести-ն և ներկայացրել այն առավելությունները, որոնք ստանում է մեր երկիրը:
«ԵՏՄ-ն ինտեգրման ձև է, առաջին հերթին` տնտեսական: Այսինքն` դա կհեշտացնի ապրանքաշրջանառությունը Հայաստանի և ՌԴ-ի միջև, այդ թվում նաև` Յակուտիայի, որպես ՌԴ-ի սուբյեկտ»,- նշում է Սախայի Հանրապետության (Յակուտիա) արտաքին կապերի և դաշնային հարաբերությունների նախարարի առաջին տեղակալ Միխայիլ Կուլիկովը:
Մեծ փոփոխությունների են սպասում հայ ֆերմերները: «Հողն այստեղ շատ հարուստ է: Ոչ այնպես, ինչպես Յակուտիայինը` միայն ադամանդ և ոսկի: Այստեղ այլ է` բանջարեղեն, մրգեր, կանաչեղեն»,- ասում է Ավագ Պետրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում