
Հրապարակվել է Մադրիդի «Ռեալ»-ի` չորս մրցաշարերում հաղթանակ տանելու դիմաց ստացված պարգևավճարի չափը:
Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի, Իսպանիայի գավաթի և աշխարհի ակումբային առաջնության հաղթող դառնալու համար մադրիդյան գրանդը 65 մլն եվրո պարգևավճար է ստացել:
Իսկ աշխարհի ակումբային առաջնության հաղթող դառնալու համար «արքայական ակումբ»-ի յուրաքանչյուր ֆուտբոլիստ 150 հազար եվրո է ստացել: