Մալայզիական Airbus ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 2 խոշոր օբյեկտ, այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի որոնողա-փրկարարական ազգային գործակալության ղեկավար Հենրի Սուլիստյոն: Գտնված օբյեկտների երկարությունը մոտ 30մ է:
Ներկայում մասնագետները փորձում են ստորջրյա սարքերի միջոցով ստանալ դրանց լուսանկարները: Այս պահին հայտնի է, որ որոնողա-փրկարարական աշխատանքներում ներգրավված է 65 նավ, 14 ինքնաթիռ ու 19 ուղղաթիռ:
Հիշեցնենք, որ մալայզիական Airbus A320-200 օդանավն անհետացել էր դեկտեմբերի 28-ին, իսկ օդանավում եղել է 162 մարդ: