
ՀՀ Սահմանադրական դատարանի հունիսի 28-ի աշխատակարգային որոշմամբ, հուլիսի 3-ին` ժամը 10-ին, կվերսկսվի 2012-ի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թ.7 ընտրատարածքից պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործի վարույթը:
Դիմումատուն վիճարկում է թ.7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով ԱԺ պատգամավոր ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի որոշումը, ըստ որի, տվյալ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ի կողմից առաջադրված անկուսակցական, նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ն.Փաշինյանը ՍԴ-ից խնդրել է անվավեր ճանաչել այս որոշումը, ինչպես նաև ընտրություններում թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված ճանաչել իրեն: Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ՀՀ Սահմանադրական դատարանը սկսել էր Ն. Փաշինյանը դիմումի հիման վրա գործի քննությունը և արդյունքում կայացրել գործի վարույթը կասեցնելու մասին աշխատակարգային որոշում`պատճառաբանելով, որ անհրաժեշտություն է առաջացել մի շարք պետական մարմիններից պահանջել հավելյալ նյութեր