7-ամյա փոքրիկը հրաշքով փրկվել է օդանավի կործանման արդյունքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկշարժիչային Piper PA-34 Seneca օդանավի կործանման արդյունքում ԱՄՆ Կենտուկի նահանգում զոհվել է 4 մարդ: The Guardian-ը հայտնում է, որ միակ ողջ մնացածը 7-ամյա ուղևորուհին է եղել:

Նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Դին Փաթթերսոնի խոսքերով` աղջիկն ինքնուրույն դուրս է եկել օդանավի բեկորների տակից, հասել է մոտակա բնակավայր ու դրա բնակիչներից մեկին պատմել է կատարվածի մասին:

«Հրաշք է այն, որ նա ողջ է մնացել, սակայն ողբերգություն է, որ մնացած մարդիկ մահացել են»,- ասել է Փաթթերսոնը: Նա ընդգծել է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք զոհվածները ողջ մնացած աղջկա հարազատներն են:

Նշվում է, որ երեխան աննշան վնասվածքներով, սակայն սթրեսային վիճակում հիվանդանոց է տեղափոխվել: Օդանավի կործանման պատճառներն անհայտ են, սակայն կործանումից առաջ օդաչուն հասցրել է տագնապ ազդանշանը տալ:




Լրահոս