Մալազիայում ձերբակալել են «ԻՊ»-ի ահաբեկչի հետ Skype-ով ամուսնացած մի կնոջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալազիայի իրավապահ մարմինները ձերբակալել են մի կնոջ, ով ուղևորվում էր երկրներից մեկը «Իսլամական պետության» ծայրահեղականներին միավորվելու համար: Այդ մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտնում է Straits Times էլեկտրոնային թերթը:

«Երկու շաբաթ առաջ նա ամուսնացել էր ծնունդով Մարոկկոյից մի զինյալի հետ, ով ահաբեկիչների կողմից մասնակցել է ռազմական գործողություններին: Հարսանիքը տեղի է ունեցել Skype –ի միջոցով, այս մասին հայտնել է Մալազիայի ոստիկանության ղեկավար Խալիդ Աբու Բաքարը: Օպերատիվ տվյալների համաձայն`
27-ամյա կինը նոյեմբեր ամսից սկսած քարոզչական հոլովակներ է դիտել Youtube-ում, ապա որոշել է միանալ ահաբեկիչներին, հայտնել է ոստիկանապետը: Աբու Բաքարը հավելել է, որ նա ձերբակալվել է դեկտեմբերի 24-ին Կուալա Լումպուրի օդանավակայանում:

Հատուկ ծառայությունների տվյալներով` Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի կողմից մարտական գործողությունների մասնակցում են Մալազիայի առնվազն 60 քաղաքացի: Վերջին ամսվա ընթացքում մայրաքաղաղքի օդանավակայանում ձերբակալվել է Սիրիյայում մարտական գոծողությունների մեկնող մի քանի մարդ: Բացի այդ, հարևան Մալազիայի ահաբեկիչների կողմնակիցնրն օգտագործում են Կուալա Լումպուրը որպես տրանզիտային կետ Մերձավոր Արևելք մեկնելու համար:




Լրահոս