Էքստրասենսների գուշակությունները՝ 2015-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էքստրասենսները գուշակել են, թե ինչ կարող է կատարվել 2015թ.: Անցած՝ 2014 թ. աշխարհի բնակիչների համար դարձավ ամենադժվար և հակասական տարիներից մեկը: Էքստրասենսները նախորդ տարվա համար գուշակել էին, որ կլինի ուժեղ համաճարակ, տնտեսական ճգնաժամի նոր ալիք, բնածին աղետներ:

Այդ բոլոր կանխատեսումները գործնականում իրականացան. էբոլա համաճարակ, ուկրաինական ճգնաժամ, պտտահողմեր, փոթորիկներ, գրում է Reuters-ը:

Ռուսաստանը կցնցվի երկրաշարժերից

Վիկտոր Բոգնադովը կարծում է, որ Երկիրը գարնան մոտ կպատեն սարսափելի աղետները: Երկրաշարժները, օրինակ: Բայց եղանակային պայմաններում Ռուսաստանում ամեն ինչ լավ կլինի, իսկ ամառը կլինի բերքատվությամբ շատ առատ:

Աշխարհը կպատի անհասկանալի մի բան

Ամերիկացի պայծառատես Ջորջի Սենկրիկը ասում է, որ 2015-ին Երկիրը կպատի անհասկանալի մի բան: Ինչպես նա ասել է ՝ ոչ փոթորիկ է 5-րդ կարգի, ոչ էլ երկաշարժ: Երկրաբնակներին պայծառատեսը ասել է, որ սպասվում է ինչ-որ բան՝ ցունամիին մոտ. «Ջրերը կհեղեղեն Կարիբյան ծովի ցածր կղզիները, ու 2015-ի վերջում ջրերը կհասնեն նույնիսկ եվրոպակայան առափնյա տարածք»:

Եվրոպան կցնցվի ցրտերից

Անգլիացիներն արդեն կանխատեսել են, որ 2015-ի ձմեռը կլինի ձնառատ և ցուրտ: Հատկապես երկրորդ կեսին: Աստղագուշակ Պավել Գլոբան ասել է. «Այծի տարին մեզ մոտ շատ քմահաճ է համարվում: Քմահաճ այծը այսօր կասի մի, վաղը ուրիշ բան»:




Լրահոս