Ո՞վ է Սանտան. նրա մասին լեգենդի ծագումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանտա Կլաուսը բարի ծերունի է, Ամանորի հերոսը, որը երեխաներին նվերներ է բերում Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ: Որպես կանոն, նրան պատկերում են թմբլիկ, սպիտակ մորուքով, սպիտակ ու կարմիր հագուստով ծերունու տեսքով: Նա թռչում է օդում սահնակով, որը լցված է խաղալիքներով, և որին լծված են ութ եղջերուներ: Ասում են նաև, որ Սուրբ Նիկոլան կամ Սուրբ Նիկը թափանցում է տներ ծխնելույզով և նվերներ է դնում Ամանորյա եղևնու տակ ու այն երեխաների գուլպաների մեջ, որոնք իրենց տարվա ընթացքում շատ լավ են դրսևորել:

Լեգենդի ծագումը

Պատմության մեջ Սուրբ Նիկոլան առաջին անգամ հայտնվել է քրիստոնեական լեգենդներում, որտեղ նրան երկրպագել են փոթորիկի հետևանքով ջրի մեջ հայտնված նավաստիների փրկության, երեխաների պաշտպանության և աղքատներին շքեղ նվերներ տալու համար: Չնայած որ շատ պատմությունների իրական լինելը խիստ կասկածի տակ է առնվում, այդ լեգենդները տարածվել են ամբողջ Եվրոպայում՝ նրան տալով երեխաներին նվերներ բերողի կերպար:

Գերմանիայում և Հոլանդիայում Սուրբ Նիկոլան երբեմն պատկերվում էր դեպի երկինք սլանալիս: Երբեմն նրան պատկերել են քահանայի հանդերձանքով, որին ուղեկցում է էլֆ Սև Պետրոսը, որը պետք է ապտակեր անկարգ երեխաներին: Սուրբ Նիկոլասի տոնը, երբ մարդիկ փոխանակվում էին նվերներով, սովորաբար նշվել է դեկտեմբերի 6-ին:

Ամերիկյան ծագումը

Ամերիկյան Սանտա Կլաուսն իր գաղափարը և անունը ստացել է մանկական Sinter Klaas լեգենդից, որն իրենց հետ բերել են Նյու Յորքի հիմնադիրները 17-րդ դարում: Սկզբում ամերիկյան մամուլում Սանտա Կլաուսը հայտնվել էր St. A Claus անունով, իսկ հայտնի գրող Վաշինգտոն Իրվինգը առաջինն է դարձել, որը պատմել է դանիական Սուրբ Նիկոլայի մասին:

Այս դանիա-ամերիկյան Սուրբ Նիկը լրիվ ազգային է դարձել ամերիկյան ժողովրդի համար 1823 թ. Քլեմենտ Քլարկ Մուրի «A Visit From Saint Nicholas» վեպից հետո, որը ավելի շատ հայտնի է «The Night Before Christmas» անունով: Մուրը ավելացրել է այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են եղջերուների անունները, ծիծաղը և Սանտայի աչքով տալը:




Լրահոս