Հունվարի 1-ին, ժամը 04.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության են դիմել 1994 թ. ծնված Հակոբ Գ.-ն և նույն թվականին ծնված Իսրայել Ա.-ն, հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանության ծառայողները հունվարի 1-ին, ժամը 08.30-ին, բերման են ենթարկել 1996 թ. ծնված Արտեմ Ի.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: