
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին` ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Ստեփանավանից Գարգառ տանող ճանապարհահատվածում, Ախուրյանում մերկասառույց է:
Սևանում, Մարտունիում (Վարդենյաց լեռնանցքում), Չարենցավանում ձյուն է տեղում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակություն ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն