Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվող է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 2-ին, ժամը 02.45-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1966 թ. ծնված Գրիգոր Յ.-ին:

Ոսիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նա  2014 թ. դեկտեմբերի 2-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 297 հոդվածի (Անտառներ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս