1 ամիս կոմայի մեջ գտնվող 17-ամյա վանաձորցու մոտ գիտակցության թույլ նշաններ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամեր առաջ կոմայից դուրս է եկել դեկտեմբերի 2-ին Վանաձորում դանակահարված 17-ամյա Տիգրան Գևորգյանը: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին աղբյուրները. Տիգրանի վիճակը կայուն բավարար է:

*** Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցցանցում բացված «Օգնենք վանաձորցի դպրոցականին» խմբում տրվում է պարզաբանում, թե` «… Տիգրանը շարունակում է անգիտակից վիճակում մնալ Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Այս պահին նրա մոտ թույլ գիտակցության նշաններ կան, ինչը կոմայից դուրս գալու առաջին քայլերն են»:

Հիշեցնենք, որ Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի աշակերտ Տիգրան Գևորգյանը կոմայի մեջ էր արդեն մեկ ամիս: Նա «կրծքավանդակի առաջնային ձախ մասի կտրած-ծակած վերք, կոլակտոյիտ վիճակ» ախտորոշմամբ դպրոցից հիվանդանոց էր տեղափոխվել:

Ավելի վաղ Armlur.am-ին դպրոցի տնօրեն Հասմիկ Հովսեփյանը հայտնել էր, որ Տիգրանը մյուս համադասարանցիների՝ Ռոբերտի և Մաքսիմի հետ ցանկանում էր իրենից մեծահասակ նախահարձակներից պաշտպանել իր ընկերոջը: Այդ ամենի հետևանքով դպրոցական պատանիները հայտնվեցին հիվանդանոցում:

«Ո՛չ մեղայականով ոստիկանություն ներկայացած տղան, ո՛չ նրա քույրը, ում պատճառով տեղի է ունեցել միջադեպը, մեր դպրոցի աշակերտները կամ շրջանավարտները չեն: Տղաներից ոչ ոք այս պահին դպրոց չի գալիս, քանի որ վերջնականապես չեն կազդուրվել»,- հավելել էր դպրոցի տնօրենը:

Նույն օրը Ն. Ադամյանը (ծնվ 1997թ.) մեղայականով ներկայացել է։ Նա ձերբակալվել է: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են դեպքին ականատես անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս