Հունվարի 2-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1999 թ. ծնված Հակոբ Ա.-ին, հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Պարզվել է, որ նա հունվարի 1-ին, ժամը 01.30-ի սահմաններում, սրճարաններից մեկի դռան ապակին ջարդելով մտել է ներս, այնուհետև 2-րդ հարկում գտնվող գրախանութ, գողացել տարբեր ապրանքներ և խանութի դրամարկղը` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:
Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն: