
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Ռեգնում» լրատվական գործակալության Մոսկվայի կենտրոնական գրասենյակը դադարեցրել է հայաստանյան մասնաճյուղի ֆինանսավորումը: Ենթադրվում է, որ նրանք արդեն անիմաստ են համարում այստեղ գրասենյակ պահելը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ռեգնում»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վիգեն Հակոբյանն ասաց, որ «Ռեգնում»-ն ունի գովազդային ծառայություն, դրա շնորհիվ գումարներ է վաստակում: ««Ռեգնում»-ն անկախ ֆինանսական դաշտում է աշխատում, եւ եթե կան համապատասխան գումարներ, անիմաստ է Մոսկվայից ֆինանսավորում ստանալը»,-նշեց նա: