Ջոկովիչը չի մասնակցի Աբու Դաբիի մրցաշարի եզրափակչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը չի մասնակցի Աբու Դաբիում ընթացող թենիսի միջազգային մրցաշարի եզրափակչին, որտեղ նրա մրցակիչը պետք է լիներ բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը:

Այսպիսով, Մարեյն առանց եզրափակիչ խաղին մասնակցելու ճանաչվել է մրցաշարի հաղթող:

«Ցավոք, ի վիճակի չեմ խաղալ այսօր երեկոյան, քանի որ ամբողջ օրվա ընթացքում վատառողջ եմ եղել: Ցավում եմ, որ հիասթափեցրել եմ իմ երկրպագուներին», – նշել է Ջոկովիչը




Լրահոս