Երբ հունիսի 1-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, որ ՀՀ քաղաքաշինության նախարար է նշանակվելու ՎՊ նախկին աշխատակից Սամվել Թադեւոսյանը, ՕԵԿ խոսնակ Հարություն Ամիրյանը նույն ամսի 4-ին հայտարարեց, թե ԱԺ գործող ՕԵԿ-ական եւ ոչ մի պատգամավոր վայր չի դնելու իր մանդատը հանուն գործադիրում պաշտոն վարելու: Սակայն իրականում հենց այդպես էլ եղավ, եւ ԱԺ գործող պատգամավոր Սամվել Թադեւոսյանը հունիսի 16-ին նշանակվեց ՀՀ քաղաքաշինության նախարար: Հարցին, թե ինչու ՕԵԿ-ը փոխեց իր հստակ որոշումը (գուցե իրե՞նք չեն որոշողը), եւ արդյոք ՕԵԿ-ում նախարարի այլ հարմար թեկնածու չկար, ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Սամվել Թադեւոսյանի՝ գործադիր տեղափոխվելու որոշումը կայացվել է քաղխորհրդի նիստում, սակայն, իհարկե, որոշողը Բաղդասարյանն է: Ես սա չեմ ասում նրա համար, որ Թադեւոսյանի փոխարեն ես եմ: Նա շատ փորձառու աշխատող է, եւ դեռ իր ձեռագիրը կթողնի այս ոլորտում»:
ՆՈՐ ՁԵՌԱԳԻՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ