
Թող 2015 թվականից սկսած ոչ մի վատ լուր չլսենք սահմանից, մեր երեխաների դեմքից երբեք ժպիտը չպակասի: Armlur.am-ի հետ զրույցում ամանորյա այսպիսի մաղթանք հղեց հայ ժողովրդին կինոռեժիսոր, բեմադրիչ Արա Երնջակյանը:
«2014 թվականի ընթացքում իմ անձնական ձեռքբերումը համարում եմ թոռնիկիս 2 տարեկան դառնալը»,- ասաց Երնջակյանը՝ հավելելով. «Անցած տարում մեր ազգն ավելի իմաստուն դարձավ և հասկացանք, որ միայն բարությունը կարող է մեզ փրկել : Ես ցանկանում եմ, որ մենք լինենք այնպիսին, որ մնացած բոլոր ազգերը մեզ նախանձեն»:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում: