
Հունվարի 3-ի երեկոյան, ժամը 10.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի հոդի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 79-ամյա մի կին:
Կինն իրավապահներին պատմել է, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու դիմացի կանգառում թիվ 42 ավտոբուսից իջնելու պահին վարորդը վերսկսել է ընթացքը, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն: