
4.3 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում Լոս-Անջելոսից ոչ հեռու:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Կաստակ բնակավայրում: Երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է եղել 8 կմ խորության վրա: Երկրաշարժի արդյունքում փլուզումների մասին ոչ մի տեղեկություն չի հայտնվում:
4 բալ հզորությամբ երկրաշարժերը թույլ են համարվում, սակայն կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի կամ աննշան փլուզումների: