ՎԹԱՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24-ին Գետափ-Մարտունի ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար: Եղեգնաձոր քաղաքի Կամո 2-Ա փողոցի 21-րդ բնակարանի բնակիչ 26-ամյա ավագ լեյտենանտ Էդվարդ Արամյանը, վարելով «Նիսան Ալտիմա» մակնիշի 88 ՍՍ 303 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի ձախ երթեւեկելի մասից եւ բախվել ծառին: Վարորդից բացի, մեքենայում եղել է նաեւ ավագ լեյտենանտ, Երեւանի Գրիբոյեդովի 11-րդ փողոցի բնակիչ 23-ամյա Գեդեոն Հարությունյանը: Նրանք երկուսն էլ գտնվում են Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալում: ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ 8-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:




Լրահոս