Հունիսի 24-ին հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում: 56-ամյա Մ. Հակոբյանը որսորդական հրացանով կրակել է իր վրա: Նրա դիակը հայտնաբերել են տան խորդանոցում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ծովազարդ համայնքի ղեկավար Արամ Կատվալյանը նշեց. «Նա շատ աշխատասեր ու խելացի մարդ էր: Հանգիստ բնավորություն է ունեցել: Իր կյանքում երեւի ոչ մի վայրկյան առանց աշխատելու չի եղել: Ընտանիքի մյուս անդամներն էլ արտակարգ մարդիկ են»:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ինքնասպան եղածը երկու տարուց ավել է, ինչ հոգեկան խանգարումներ է ունեցել: Նա ուներ երկու որդի, կին եւ թոռներ: Որդիները շինարարությամբ են զբաղվում: Մ. Հակոբյանի ինքնասպանության վերաբերյալ մի վարկած է պտտվում գյուղում, համաձայն որի՝ նա հոգնել էր իր հիվանդությունից եւ անընդհատ բժշկի գնալուց:
ՀԻՎԱՆԴ Է ԵՂԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ