Հունվարի 4-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում գտնվող ծառի (մոտ 10 մ. բարձրությամբ) վրա անձնագիր է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքէջից: