12 չինացի գործարարներ խմբակային ինքնասպանության փորձ են կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի ոստիկանությունը կանխել է 12 մարդու խմբակային ինքնասպանության փորձը: Ներդրողները պատրաստվում էին գնալ նման քայլի ձեռնարկատիրական հիմնադրամի կողմից խաբվելու պատճառով, հայտնում է Xinhua-ն:

Այդ մարդիկ բարձրացել են Հյուսիսային Չինաստանի Շաչժոու շրջանի քաղաքներից մեկի 6 հարկանի շենքի տանիքն ու սպառնացել են ցատկել: Նրանք ոստիկանությունից պահանջել են միջամտել իրավիճակին ու ձերբակալել Shanxi Heli ձեռնարկատիրական ընկերության ղեկավարին, ով հափշտակել է իրենց գումարները: Դեպքի վայր են ուղարկվել ոստիկաններ ու հրշեջ-փրկարարական ծառայությունները, որոնք կարողացել են համոզել ներդրողներին հետ կանգնել ինքնասպանությունից:

Տեղի իշխանությունների խոսքերով` ընկերության երեք ներկայացուցիչները ձերբակալվել են միջոցների ապօրինի յուրացման համար: Հիմնադրամի ղեկավարին դեռևս չեն գտել:




Լրահոս