
Հունվարի 4-ին, ժամը 20.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34DQ694 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչից Ա. (ծնվ. 1993թ.) և Հ. (ծնվ.1963թ.) Զ.-երը տեղափոխվել են Թալինի ԲԿ, որտեղ Հ. Զ.-ն մահացել է:
Բժիշկները Ա. Զ. ի առողջական վիճակը գնահատել են ծանր: