
Այսօր՝ հունվարի 4-ին, հրշեջ-փրկարարները դուրս բերել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին արգելափակված 32 ավտոմեքենա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Armlur.am-ը, ժամը 10.40-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ և չեն կարողանում շարունակել ընթացքը. ավտոմեքենաները դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: