
Հունվարի 5-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Բյուրական-Օրգով ավտոճանապարհին՝ փոքր կամրջի մոտակայքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը (մոտ 200մ.), կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 33LV907 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 500 մ) և հայտնվել զառիթափ դաշտամիջյան հատվածում:
Հրշեջ-փրկարարները պատգարակով վարորդ Պ. Գ.-ն (ծնվ. 1965թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Պարույր Գասպարյանը տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: