
Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բարսելոնան» նվազագույն հաշվով պարտվեց «Ռեալ Սոսիեդադին» վերջինիս հարկի տակ:
Հանդիպման միակ գոլը ինքնագոլ էր. խաղի մեկնարկից 2 րոպե անց սեփական դարպասը «գրավեց» կատալոնացիների պաշտպան Ժորդի Ալբան:
Այս պարտությունից հետո «Բարսելոնան» վաստակած 38 միավորով մնաց 2-րդ հորիզոնականում:
«Ռեալ Սոսիեդադ» – «Բարսելոնա»՝ 1:0
Գոլը՝ Ժորդի Ալբա (2, ինքնագոլ)