Ռուսաստանում տնտեսական ճգնաժամը չի կարող հօգուտ Եվրամիության լինել, և ՌԴ հանդեպ պատժամիջոցների կիրառումը պետք է դադարեցվի:
Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` ելույթ ունենալով France Inter ռադիոկայանի եթերից: Պատժամիջոցների չեղյալ հայտարարման պայման է Օլանդն անվանել Ուկրաինայի հակամարտության կարգավորումը:
«Եթե Ռուսաստանում ճգնաժամ է, ապա դա Եվրոպայի համար ոչ մի լավ բան չի նշանակում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: – Ես ամենավատ քաղաքականության կողմնակից չեմ ու կարծում եմ, որ այժմ պատժամիջոցները պետք է դադարեցվեն»:
Սրա հետ մեկտեղ՝ Օլանդը մատնանշել է, որ պատժամիջոցների ռեժիմը կմնա նախկին ձևաչափով, եթե կողմերին չհաջողվի ուկրաինական հարցի շուրջ առաջընթացի հասնել:
«Դրանք պետք է չեղյալ հայտարարվեն, եթե առաջընթացային քայլեր լինեն, իսկ եթե նման քայլեր չլինեն, պատժամիջոցները կպահպանվեն»,- հայտարարել է Օլանդը: