Մալազիական AirAsia ավիաընկերության օդանավի վթարի զոհերի հարազատները ընտանիքի յուրաքանչյուր անդամի դիմաց 24.000 դոլար փոխհատուցում կստանան. տեղեկացնում է ria.ru-ն:
Free Malaysia Today լրատվական կայքը հայտնել է, որ ուղևորների հարազատները AirAsia-ից նամակներ են ստացել, որոնցում ընկերությունը նշել է, որ հատկացված միջոցները ընտանիքներին կօգնեն պայքարել «ֆինանսական դժվարությունների դեմ»՝ որոնողական գործողության ժամանակահատվածում, եւ նման օգնությունը իրենց հարազատների զոհվելու հաստատումը չէ:
Հիշեցնենք, որ Airbus օդանավն անհետացել էր դեկտեմբերի 28-ին: Օդանավում եղել է 162 մարդ: Երկու օր անց օդանավի բեկորները հայտնաբերել էին Ճավայի ծովում: