
Լոնդոնի «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», որոնք ցանկանում են ամրապնդել պաշտպանական գիծը, սկսել են հետաքրքրություն ցուցաբերել «Ռեալի» պաշտպան Ռաֆաել Վարանի նկատմամբ. գրում է Daily Telegraph-ը:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ են 21-ամյա ֆրանսիացու համար վճարել 19 մլն եվրո:
Նշենք, որ Վարանը Պրիմերայում «արքայական ակումբի» կազմում 8 հանդիպում է անցկացրել, որոնցից 4-ը՝ մեկնարկային կազմում: Բացի այդ՝ ֆրանսիացին նաև իր երկրի հավաքականի անդամ է, որի կազմում 17 հանդիպում է անցկացրել և դարձել 1 գոլի հեղինակ: