ԴԵՊԻ ՃԱՊՈՆԻԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 7-ից օգոստոսի 12-ը Ճապոնիայում կանցկացվի համերգային մեծ ծրագիր, որին կմասնակցի նաեւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խումբը: Երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանի փոխանցմամբ` իրենք 16 համերգով հանդես կգան Ճապոնիայի խոշոր քաղաքներում, կունենան բազմաթիվ հանդիպումներ ճապոնացի մշակույթի գործիչների, հայտնի արվեստագետների ու երիտասարդների հետ: Շրջագայության նպատակը երկու ազգերի միջեւ մերձեցման եզրեր հաստատելն է: «Երգչախումբը ներկայացնելու է հայկական հարուստ մշակույթը եւ, ինչպես միշտ, հնչեցնելու է նաեւ համաշխարհային անվանի հեղինակների ստեղծագործություններ»,-տեղեկացրեց Տիգրան Հեքեքյանը:




Լրահոս