
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է հունվարի 8-ին հանդիպում ունենալ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Գերմանիայի կառավարության կայքը:
Աղբյուրը նշել է, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ներքին հարցեր, նաև՝ եվրոպական քաղաքականությանը, Ռուսաստանի հետ քաղաքականությանն ու Ուկրաինայի իրավիճակին վերաբերող հարցեր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յացենյուկը Մերկելի հետ աշխատանքային հանդիպում կունենա հունվարի 7-ին: