
Լեհաստանի Կրակով քաղաքում ավարտված օփեն մրցաշարում հաջող արդյունքի է հասել միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը: Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և բաժանելով 5-6 տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով արժանացել 5-րդ մրցանակին: Այս մասին տեղեկացնում ենք armchess.am-ից:
Մրցաշարի հաղթող է ճանաչվել 7 միավոր վաստակած ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Զուբովը:
Լուսանկարը՝ armchessfed.am-ի: