ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջին ժամանակահատվածում դոլարի գինն անընդհատ տատանվում է: Եթե դոլարն արժեւորվում է, ինչո՞ւ դոլարով ներկրվող ապրանքների գները չեն իջնում: Նաեւ խնդրում եմ ասել՝ դոլարի արժեւորման դեպքում արտահանողներն են ավելի տուժում, թե ներկրողները:

Արամ Մանուկյան, 68 տարեկան, թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ. Ազգային արժույթի արժեւորումը լագավորված (որոշ ժամանակային շեղմամբ) է ազդում ներմուծվող ապրանքների գների մակարդակի վրա: Դա պայմանավորված է նրանով, որ ներմուծողների կողմից գների սահմանումը կախված է նաեւ փոխարժեքի վարքագծի սպասումներից: Ազգային արժույթի արժեւորման եւ կայունացման առավել երկարատեւ ժամանակահատված է անհրաժեշտ, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները ճշգրտեն իրենց կողմից ներմուծվող ապրանքների գները:
 Միեւնույն ժամանակ ապրանքի գինը, բացի արտարժույթի փոխարժեքից, կախված է նաեւ այլ ծախսերից, մասնավորապես` աշխատավարձերից: Իսկ արտարժույթի արժեզրկմանը զուգահեռ արձանագրվում է նաեւ պահանջարկի եւ աշխատավարձերի աճ:
Ամփոփելով` նշենք, որ գները հաճախ լինում են «կպչուն»: Այսինքն` շատ ապրանքների գներ, պայմանավորված արգելանիվի էֆեկտով, նույն չափ ճկուն չեն նվազման ուղղությամբ, որքան աճի: Որպես կանոն` գների կպչունությունը նվազում է առավել մրցակցային շուկաներում:
Փոխարժեքի եւ արտահանման ու ներմուծման միջեւ կապը քննարկելիս սովորաբար դիտարկվում է երկրի իրական արդյունավետ փոխարժեքի վարքագիծը, որը հաշվի է առնում ոչ միայն անվանական փոխարժեքը, այլեւ գործընկեր երկրների գնաճն ու փոխարժեքը:

շարունակելի
ԿԲ հասարակայնության հետ
կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տնտեսական կյանքում տեղի ունեցող զարգացումները մեկնաբանելու համար ծավալուն հիմնավորումներ միշտ էլ կարելի է գտնել: Ամեն դեպքում հակված ենք կարծել, որ ԿԲ-ն էլ է շահագրգռված արտարժույթի շուկայում կայունության հաստատմամբ:




Լրահոս