
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն արձագանքել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման դեպքերին: Նա, մասնավորապես, իր Թվիթերի էջում գրել է. «2015 թվականը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության և վերջնական կարգավորման տարի: Բռնության վերսկսումը հարցի լուծում չէ»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը տոնական օրերին դիվերսիոն գործողություններ էր իրականացրել, որոնց արդյունքում երկու հայ զինծառայող էր զոհվել, մեկը՝ ծանր վիրավորվել: