ՀԱՐՑ. Աղջիկս աշխատում է գրենական պիտույքների խանութում: Սկզբում, երբ նոր գտավ այդ գործը, բանավոր պայմանավորվածություն եղավ իր եւ գործատուի միջեւ, որ աղջիկս առավոտյան 11-ից մինչեւ երեկոյան 18:00-ն է աշխատելու: Հիմա օրվա երկարելու եւ ամառվա հետ կապված` գործատուն ամեն օր նախատեսվածից 2-3 ժամ ուշ է փակում խանութը: Ուզում եմ իմանալ, թե օրենքով որքան է սահմանված աշխատաժամանակի նորմալ տեւողությունը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանվում է.
Աշխատաժամանակի նորմալ տեւողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Ամենoրյա աշխատաժամանակի տեւողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, oրենքով, այլ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:
հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գործող օրենսգրքում գրեթե բառացիորեն վերցվել է այն կարգը, որը գործել է խորհրդային ժամանակներում: Մինչդեռ բոլորին է հայտնի, ու մեր թերթն էլ բազմիցս է գրել, որ շատ հաճախ մարդկանց աշխատեցնում են մինչեւ 24 ժամ: Իսկ պայմաններն էլ այնպիսին են, որ աշխատողը երբեք չի կարող դժգոհել շահագործումից` աշխատանքն ընդհանրապես չկորցնելու պատճառով: Գործատուն էլ, հենց նշված հանգամանքն օգտագործելով, վարվում է այնպես, ինչպես սեփական շահն է թելադրում: Ութ ժամի փոխարեն մարդուն երեք անգամ ավելի շատ աշխատեցնելով` նա, բնականաբար, համարժեք վարձատրություն չի ապահովում ու լավ գիտի, որ հարցը չի հասնի ՀՀ աշխատանքային օրենսգրքի միջամտությանը, քանի որ, ինչպես նշեցինք, աշխատողն այլ ելք չունի: