Прайм Крайм-ը հաղորդում է, որ երեկ Երևանի ծայրամասում մեկնարկել է «օրենքով գողերի» մեծ հավաք, որը ըստ որոշ աղբյուրների` պետք է անցկացվեր Մոսկվայում, սակայն տեղի իրավապահները հերքել էին այդ լուրերը և ուժեղացրել հսկողությունը:
Այս հավաքը կարող է իր ետևում թողնել նախորդ տարի Սոչիում անցկացված մեծ «սխոդկան», որի կազմակերպմանը, հավանաբար, առնչություն ունեն նույն մարդիկ:
Նույնիսկ հնաբնակները չեն կարողանում հիշել նման մասշտաբի իրադարձություն նորագույն պատմության ընթացքում: Այն պատմական է նաև այն պատճառով, որ փորձ է արվում լուծել «գողական» աշխարհի ամենաբարդ խնդիրների մեկը: Հիշեցնենք, որ 1998 թ.-ին հարյուրավոր «գողեր» փորձում էին հավաքվել, սակայն ոստիկանությունն ամեն կերպ խոչընդոտում էր այդ հավաքների անցկացմանը:
Աղբյուրի փոխանցմամբ, «գողական» ֆորումին ամենաբարձր մակարդակով պատրաստվում են մասնակցել մինչև 100 պատվիրակներ: Բոլոր գործող անձինք արդեն տեղում են: Երևանում նկատվել է Բորյա Ապակելը, որի ներկայությունը հույս է տալիս խնդիրների խաղաղ կարգավորմանը: 2 օր առաջ Երևան են ժամանել Շիշկինը և Շաքրոն, ում էլ վերապահվում է հավաքի անցկացման նախաձեռնությունը: Նրանց են միացել Չեբուրաշկան և Միրիչը: Սպասվում է նաև Դեդ Հասանի «ժառանգների»` Պիչուգայի և Վոսկրեսի ժամանումը:
Սպասվում է, որ կքննարկվի Էդիկ Ասետրինայի հեղինակությունը կասկածի տակ դնողների հարցը, որոնք կհայտնվեն բարդ իրավիճակում: Իրենց կորցրած դիրքերը կվերականգնեն երևանցիներ Սեվան և Բջեն: