
Ռուսաստանի Կասպյան նավատորմը 2015 թ կմասնակցի մերձկասպյան պետությունների առաջին եռակողմ միջազգային ռազմածովային զորավարժություններին, որոնց կմասնակցեն Ադրբեջանն ու Ղազախստանը, այս մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայության պետ Իգոր Գորբուլը:
Մերձկասպյան պետությունների համատեղ եռակողմ ռազմածովային զորավարժությունները կկայանան առաջին անգամ ու կանցկացվեն 2015 թ հունիս-հուլիս ամիսներին Կասպից ծովի միջին հատվածում:
Ռազմական գործողություններից բացի նավերի անձնակազմը նաև որոնողափրկարարական զորավարժություններ կանցկացնեն: