Տավուշում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 2 ամսական աղջկա 20-ամյա մայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 28-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում
Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 6.30-ի սահմաններում Ոստիկանության Տավուշի մարզի աշխատակիցները Բերդ քաղաքից դեպի Երևան ավտոճանապարհի սկզբնամասում գտնվող Աքիլլես ավտովերանորոգման կենտրոնի դիմացի այգում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է 20-ամյա Արփինե Մելիքյանի դին:Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով նշված այգին պատկանում է ինքնասպան եղած Ա. Մելիքյանի ամուսնուն՝ Գագիկ Մելքումյանին: Վերջինս զբաղվում է ավտովերանորոգման աշխատանքներով: Բերդի բնակիչները Գ. Շամշյանին պատմել են, որ նա իր ամուսնու երկրորդ կինն էր, և նրանց ընտանիքը գտնվում էր սոցիալապես անապահով վիճակում: Ա. Մելիքյանը հաճախ դժգոհել է այդ վիճակից, և իր դժգոհությունները հայտնել է նաև Աստծո հանդեպ ու հոգևոր բնույթի գրառումներ արել: Ինքնասպան եղածը իր ծնողների 5 դուստրերից մեկն էր, ընդ որում երկվորյակ էր և ուներ 2 ամսական աղջիկ: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Տավուշի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Դատաբժշկական նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քիչ հավանական է համարվում նաև, որ նա որևէ աղանդի զոհ լինի:




Լրահոս