Վանաձորում հիմնադրված դեղագործական “Սզնի” ՍՊԸ տնօրեն, “Ժառանգություն”կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանը երեկ թերթի լրագրողին հայտնել է, թե ինքը վաճառքի է դրել իր սեփականություն հանդիսացող անշարժ գույքը: “Այն, ինչ որ տարիների ընթացքում հետ եմ գցել երեխաներիս համար` 2 հազար քմ բիզնես հողամասեր, մի բնակարան Նորք թաղամասում և մեկ սենյականոց բիզնես-գրասենյակ, որը 7 տարի ծառայում է որպես ,ժառանգությանե գրասենյակ”,- ներկայացրել է Սահակյանը` հավելելով, որ դեղատունն էլ պահում է, որ օրվա հացի ապրուստ հոգա: Թերթը հիշեցնում է, որ Սահակյանն արդեն բավականին երկար լուրջ պայքար է մղում դեղագործական մեկ այլ ընկերության` Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ,Նատալի ֆարմիե դեմ` հիմնավորմամբ, թե վերջինիս մենաշնորհի հետևանքով վերանում է դեղատնային փոքր ու միջին բիզնեսը: “Ինչո՞ւ եք վաճառում ունեցվածքը, ուզում եք լքե՞լ Հայաստանըե լրագրողի հարցադրմանը Սահակյանը պատասխանել է. ,Ես ուզում եմ նորմալ երկրում ապրել, ոչ թե քծնելով և սողալով` անդամակցել հանցագործ իշխանություններին, որ մի շերեփ լափ շպրտեն դեմդե: Հետո հավելել է, թե այդ գումարով մտադիր է արտերկրում բիզնես գործունեություն ծավալել:
Հրապարակ. Ժառանգության ներկայացուցիչը ցանկանում է արտագաղթել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ