Թեև ամառ է, և քաղաքական կյանքն էլ գրեթե մարում է` սեպտեմբերին ողջ թափով վերսկսվելու ակնկալիքով, բայց պարզվում է` ամեն ինչ վերջացած չէ: Քաղաքական դաշտում զարգացումներ կլինեն նա օգոստոսին` իհարկե, ԶԼՄ-ների աչքից հեռու, իսկ որ ամենակարևորն է` ոչ Աժ-ում կամ կառավարությունում, ոչ քաղաքական գործիչների օֆիսներում, ոչ էլ պետական որևէ այլ կառույցում: Պարապ չեն մնալու հատկապես ՀՀԿ-ական գործիչները:
Թերթի տեղեկություններով, նրանք այս ընթացքում փորձելու են քեֆի կամ պարզապես սուրճի սեղանի շուրջ ընկերական, մտերմիկ հարաբերություններ հաստատել հատկապես 4-րդ գումարման ԲՀԿ-ական պատգամավորների հետ, որոնց մի մասը պատգամավոր չդառնալու պատճառով ԲՀԿ-ից նեղացած է, մի մասն էլ, թեև այնքան էլ նեղացած չէ, բայց կուսակցության հետ նախկին հարաբերությունները չեն, և այս հանգամանքը ՀՀԿ-ն բաց չի ուզում թողնել: