Չորրորդ ինքնիշխանություն. Փամբուկյանը վերադառնում է հայկական բիզնես միջավայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանից հեռացած և ՀՀԿ շարքերում իր անդամությունը սառեցրած նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանև Հայաստանում նոր խոշոր բիզնես ոլորտ է ուզում ձեռք բերել: “ՉԻ” տեղեկություններով` ՀՀ իշխանությունները “դաբրո” են տվել Փամբուկյանի` ավիաընկերություն ունենալու և համապատասխան ներդրումներ անելու շատ կոնկրետ ծրագրին: Կարծիք կա, որ նոր ներդրողներ բերելով` իշխանությունը որոշել է վերջնականապես ,սկեցնելե Միկա Բադդասարովին և նրան պատկանող ,Արմավիաե ընկերությունը, որն, ի դեպ, Բադդասարովը տևական ժամանակ է փորձում է վաճառել: Թերթն ավելացնում է նաև, որ Փամբուկյանն այս բիզնես նախագիծը իրականացնելու է Խաչիկ Մանուկյանի` “Մաքսգրուպի” Խաչիկի հետ: Առաջիկայում անգամ որոշված չվերթ կա` Երևան-Բեյրութ: Ինչ վերաբերում է “Արմավիային”, ապա նրա համար դրսից առաջարկվել է մոտ 55 միլիոն ԱՄՆ դոլար, սակայն սեփականատերը հրաժարվել է ընկերաթյունն այդ գնով վաճառելուց:




Լրահոս