Լեհաստանում վիրահատության ընթացքում, որի ժամանակ հեռացնում էին ուղեղի քաղցկեղը, բուժվողը խոսել է վիրաբույժի հետ, գրում է Mirror-ը:
19-ամյա Իգա Յասիկան արթնացել է մինչ վիրահատության ավարտը: Նրա գլխուղեղը դեռ բաց է եղել: Բժիշկների համոզմամբ, այդ վիճակում զրուցելը չէր վտանգում բուժվողի առողջությունը: Աղջիկը խոսում էր իր սիրելի կատուների մասին:
Վիրաբույժների խոսքով, աղջիկն այդ պահին ի վիճակի չէր տեսնել կամ զգալ որևէ բան: Ըստ ամենայնի, ուղեղի վրա իրականացված գործողությունները բերել են նրան, որ անզգայացումն ազդեցություն չի ունեցել: