Բելգիական Բրյուգե քաղաքի խորհուրդը թույլ է տվել ֆլամանդական գարեջրի արտադրամասին կառուցել գարեջրի խողովակատար, որը կձգվի արտադրամասից մինչև ֆիլտրացման ֆաբրիկա:
Դա կլուծի քաղաքի էկոլոգիական խնդիրների որոշակի մասը: Խողովակատարը կունենա 3 կմ երկարություն: Ոգելից ըմպելիքը դրա միջոցով կտեղաշարժվի ժամում 6 հազար տոննա արագությամբ:
Նախագծի արժեքի մասին չի նշվում: De Halva Maan գարեջրի գործարանը գործում է արդեն 5 դար: